ՀՀ ոստիկանությունը քրեակատարողական հիմնարկ է տեղափոխել միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի և Շվեդիայի քաղաքացուն

22-04-2019 17:56:40   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ապրիլի 20-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում հայտնաբերվել և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել  2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի Ֆրանսիզ  Ռ.-ն:
 


Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից,  «Արմավիր» ՔԿՀ-ում զննության
ընթացքում Ֆրանսիզ  Ռ.-ի  ճամպրուկի աջ անիվի միջից հայտնաբերվել է 0,9 գրամ սև, կասկածելի կոշտ զանգված։
 
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 365 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար