Գաբրիել Ղազարյանը հանդիպել է բռնցքամարտի հավաքականների մարզիչներին

22-04-2019 17:54:41   | Հայաստան  |  Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող, նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ:
 


Գաբրիել Ղազարյանը մարզիչներին հորդորել է շարունակել բնականոն մարզումները՝ ուսումնամարզական հավաքներում ընդգրկելով Հայաստանում մարզվող բոլոր հեռանկարային մարզիկներին: «Անելու ենք առավելագույնը, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակն իր բացասական ազդեցությունը չթողնի մարզիկների ուսումնամարզական գործընթացի վրա: Ֆեդերացիային պետական բյուջեից
տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցումից հետո քննարկումներ ենք կազմակերպել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ, որի աջակցությամբ էլ կկազմակերպվեն մարզիկների մարզումների անընդհատությունն ապահովելու և նրանց միջազգային մրցաշարերին մասնակցելու գործընթացները: Հունիսին կայանալիք Եվրոպական խաղերից առաջ պետք է լավ մարզվել՝ մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնելու համար»,- ասել է Ղազարյանը:
 
 
Նախարարի առաջին տեղակալը հավաքականների մարզիչներին առաջարկել է երկօրյա ժամկետում նախարարություն ներկայացնել 2019 թվականի մարզական միջոցառումների օրացուցային պլանով նախատեսված միջոցառումների նախահաշիվները՝ համապատասխան գրությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին փոխանցելու համար:
 
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 564 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար