Պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների

22-04-2019 16:13:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 22-ին ընդունել է Արցախում փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների:
 

Ողջունելով ներկաներին՝  պետական նախարարը նշել է, որ հանդիպման նպատակն է կառուցողական քննարկման միջոցով վեր հանել ոլորտում առկա խնդիրները՝ կապված  ինչպես արտադրանքի արտահանման, այնպես էլ   տեղական պահանջարկի բարելավման հետ:
 
Փայտամշակող  ընկերությունների ներկայացուցիչները պետական նախարարին են ներկայացրել ոլորտում առկա 
խնդիրները և հանդես եկել դրանց լուծման հնարավոր առաջարկություններով: Հանդիպմանը արծարծվել են նաև բնավճարների, հարկային օրենսդրությանը վերաբերող հարցեր:
 
«Մենք հնարավորինս սեղմ ժամկետում կքննարկենք ձեր կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, որից հետո փոխադարձ ընդունելի տարբերակները  կներկայացնենք  ձեզ: Սակայն, մինչ այդ, հորդորում եմ՝  այսուհետ ևս  ձեր աշխատանքներում  առաջնորդվեք գործող կարգերի համաձայն», - իր խոսքում նշել է պետական նախարարը:
 
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ԱՀ Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը և պատասխանատու այլ անձիք:
 
 
 
-- 
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 312 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար