Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Հայաստանի Գրան Պրի 2019» միջազգային մեծ մրցաշարը

22-04-2019 15:58:24   | Հայաստան  |  Սպորտ

Երեկ Երևանում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացրեց մեծ միջազգային մրցաշար՝ «Հայաստանի Գրան Պրի 2019», որին մասնակցեցին տարբեր պետությունների մարզիկներ:

Այս առաջնությունն անցկացնելու գաղափարն առաջացավ անցած տարի՝ այս ժամանակահատվածում, Երևանում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի անցկացրած Եվրոպայի առաջնությունից հետո, որին մասնակցեցին 27 պետությունների մարզիկներ:

Տեսնելով ֆեդերացիայի բարձր մակարդակով անցկացրած մրցաշարը և հայ մարզիկների ֆիզիկական և տեխնիկական բարձր որակները՝ շատ պետությունների պատվիրակություններ ցանկություն հայտնեցին՝ Երևանում նորից մասնակցելու նմանատիպ միջոցառման:

Ինչպես ֆեդերացիայի գործունեության 14 տարիների ընթացքում անցկացրած բոլոր միջոցառումները, այս առաջնությունը ևս անցավ շատ բարձր մակարդակով: Նշենք, որ առաջնությանը մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի մարզիկներ:

Նշենք նաև, որ վաղը ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, փոխնախագահներ Վարդան Կիրակոսյանն ու Վիրաբ Մարտիրոսյանը և մարզիչ Սերգեյ Մանուկյանը մեկնլու են Հոլանդիա՝ ապրիլի 24-30-ը մասնակցելու միջազգային ուսումնամարզական հավաքին:

 

Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 659 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար