Աննախադեպ հավաք Արցախում. Անվտանգության նիստի շարունակությունը

22-04-2019 14:58:43   | Հայաստան  |  Վերլուծություն
Ապրիլի 19-ին եւ 20-ին Արցախ են այցելել Հայաsտանի պաշտպանության, տարածքային կառավարման նախարարները, նաեւ Երեւանի քաղաքապետն ու Հայաստանի մարզպետները: Երկօրյա այցի ընթացքում պաշտպանական բանակի շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ, պաշտպանական եւ քաղաքացիական կառույցների աշխատանքի համադրման թեմատիկայով: Հայաստանի մարզպետներն ու Երեւանի քաղաքապետը այցելել են նաեւ առաջնագիծ, ծանոթացել առաջնագծում առկա իրադրությանը, պաշտպանական նախաձեռնություններին եւ իրավիճակի ռազմա-քաղաքական զարգացման հնարավոր սցենարային տրամաբանությանը:
 


 
Արցախում տեղի ունեցած հավաքն իր ձեւաչափով աննախադեպ է: Այն գործնականում Շանթ զորավարժության լոկալ ձեւաչափն է, երբ պաշտպանական գործողությանը ներգրավվում է պետական կառավարման ամբողջ համակարգը: Տվյալ պարագայում խոսքը մարզպետարանների ու Երեւան քաղաքի կառավարման համակարգի մասի
ն է, ինչը սակայն աննախադեպ է այն իմաստով, որ հավաքը տեղի է ունենում Արցախում:
 
 
 
Գործնականում ստացվում է մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած անվտանգության խորհուրդների համատեղ նիստի յուրօրինակ շարունակություն, նիստի ռազմա-քաղաքական հարթության կողքին որոշակի քաղաքացիական կառավարման հարթության ընդլայնում՝ պաշտպանական քաղաքականության կազմակերպման համատեքստում:
 
Այստեղ խնդիրը ունի երկու հիմնական հարթություն: Փաստացի, ձեւավորվում է դե յուրե երկու հայկական պետականության հայեցակարգով քաղաքականության ձեւաչափային նոր մշակույթի եւ մարտավարության շրջանակ: Բանն այն է, որ այդ առումով երկու պետությունների կառավարման համակարգերի
դե յուրե գործառութային հարաբերությունների եւ դրանց դե ֆակտո գործողությունների համադրման լրջագույն խնդիրներ բացահայտել է ապրիլյան պատերազմը, իհարկե ոչ հանրային՝ ոչ հրապարակային մակարդակում:
 
Այդ իմաստով, անշուշտ առկա է դե յուրե երկու պետության պարագայում դե ֆակտո ամբողջական պետական գործառութային մեխանիզմի կազմակերպման, մշակման լրջագույն խնդիր, երբ թե ռազմա-քաղաքական, թե քաղաքացիական կառավարման մակարդակում մեխանիզմը սահուն կաշխատի թե հարաբերական խաղաղության ու կայունության, թե ռազմական անհրաժեշտության պայմաններում:
 
Այդ իմաստով, ընդհանրապես երկու պետության կոնցեպտն ունի ամբողջական հղկման անհրաժեշտություն, որովհետեւ անցնող քառորդ դարում այն սպասարկվել է հռչակագրային մակարդակով, իսկ գործնականում անհամարժեք է եղել ոփոխվող ռեգիոնալ ու միջազգային հարաբերություններին, դրանցում առկա հնարավորություններին եւ մարտահրավերներին:
 
Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխող համակարգը բացահայտված խնդիրներին լիարժեք արձագանքելու անընդունակ գտնվեց, որովհետեւ, խոշոր հաշվով, այդ խնդիրների մի զգալի մասի ծագման աղբյուրը հենց գործող համակարգում էր, ընդ որում նաեւ զգալիորեն դիտավորության կանխավարկածով, ինչի պատճառով ապրիլյան պատերազմից հետո իշխող համակարգը մի քանի ամիս շարունակ անցնում էր հարաբերությունների պարզման ներքին կոշտ գործընթացով, ինչը նաեւ հանգեցրեց մարտահրավերի նոր փուլի՝ հուլիսյան լարվածության:
 
Այդ իմաստով, ներկայում առկա գործընթացը ապրիլյան պատերազմից հետո հռչակված ազգ-բանակ կոնցեպտի գործնականացմանը միտված քայլ է, առանց հռչակագրային մասի: Նոր իշխանությունը մի քանի պատճառով չունի այդ հռչակագրային մասի անհրաժեշտությունը, փոխարենը կա առավել գործնական եւ աշխատող կոնցեպտի անհրաժեշտություն, որովհետեւ գործառութային միասնական անխափան ու սահուն մեխանիզմի բացակայության պայմաններում խափանումն անխուսափելի կլինի երկու պետություն արտաքին-ռազմավարական կոնցեպտում:
 
Ընդ որում, միասնական գործառութային դե ֆակտո մեխանիզմի անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն արտաքին ռազմավարությունը արդյունավետ եւ սահուն սպասարկելու խնդրով: Միասնական մեխանիզմը հույժ կարեւոր է Հայաստանի անվտանգության նոր մոտեցումների կենսունակության բոլոր բաղադրիչները, այդ թվում ներքին էֆեկտիվ կառավարումը ապահովելու համար:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1074 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար