Ucom-ում գործում է «uTV Extra» նոր սակագնային պլանը

22-04-2019 14:40:22   | Հայաստան  |  Կազմակերպություններ
Ucom ընկերությունը հանդես է եկել հեռուստատեսային ծառայության նոր՝ «uTV Extra» սակագնային պլանի առաջարկով։ Ամսական ընդամենը 4900 դրամով uTV Extra-ի բաժանորդները կվայելեն 120 հեռուստաալիքների որակյալ հեռուստաբովանդակությունը, որոնցից 22-ը HD որակով։ 
 


«Այս առաջարկը կհետաքրքրի ոչ միայն IPTV ծառայության նոր բաժանորդներին, այլև uTV Select սակագնային պլանից օգտվողներին, որոնց փաթեթում ներառված է 54 հիմնական ալիք և ցանկացած մեկն ավելացնելու հնարավորություն։ Առանձին ալիքների հավելյալ վճարի դիմաց ներառումը և միանգամից
120 հեռուստաալիք օպտիմալ գնով վայելելն, անշուշտ, նույնիսկ համեմատելի չեն», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
Հավելենք, որ որակյալ մեդիա-բովանդակության տրամադրման և զարգացման ուղղությամբ Ucom-ն աշխատել է հիմնադրման օրվանից։ Ընկերությունն առաջինն էր Հայաստանում, որ տեղական սպառողին առաջարկեց աշխարհառչակ բրենդերի միջազգային վարկանիշային ալիքներն իր ցանցում ինտերակտիվ ռեժիմով դիտելու հնարավորություն՝ հայ հեռուստադիտողին առաջինը ծանոթացնելով Catch-up, time-shift և այլ ինտերակտիվ հնարավորություններին: Ucom-ն առաջինը Հայաստանում գործարկեց «Տեսավարձույթ» (VoD) ծառայությունն այս պահին շուկայի մյուս խաղացողների կողմից առաջարկվող դասական մոդելով:    
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 335 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար