«Գոլդեն Փելես» հյուրանոցը փակվեց․ 50 աշխատակից համալրեց գործազուրկների շարքերը. irakanum.am

22-04-2019 11:39:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը դադարեցրեց իր գործունեությունը։ Այս մասին irakanum.am-ի հետ զրույցում հայտնեցին հյուրանոցի արդեն նախկին աշխատակիցները, որոնց երեկ երեկոյան տեղեկացրել են, որ այսօրվանից աշխատանքի չներկայանան։ 
 


Հիշեցնենք, որ ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել էր պետությանը։ Այս մասին ամիսներ առաջ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ հյուրանոցային համալիրը հանվելու է աճուրդի։ Այս վստահեցումից ամիսներ անց, սակայն համալիրը աճուրդի հանելու վերաբերյալ որեւէ հայտարարություն չի
եղել, ավելին Պետգույքի կառավարման վարչությունից էլ տեղեկացրել էին, որ նվիրատվության հարցում կարեւոր է համապատասխան վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը։
 
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ վերոնշյալ գործընթացները տեղի չեն ունեցել, ինչի պատճառով էլ հյուրանոցային համալիրը փակման վտանգի առաջ է կանգնել։ «Գոլդեն Փելես հյուրանոցում աշխատում էր շուրջ հիսուն մարդ, բոլորին տուն են ուղարկել, ասելով, որ այլ աշխատանք գտեք։ Հիմա մենք ինչ ե՞նք անելու»,- դժգոհեցին նախկին աշխատակիցները։
 
Ի դեպ օրեր առաջ Կոտայքի մարզպետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ փոփոխության արդյունքում աշխատակիցները գործազուրկ չդառնան։ Վստահեցումից օրեր անց, սակայն հյուրանոցային համալիրի դռները փակվեցին, իսկ 50 քաղաքացի համալրեց գործազուրկների շարքերը։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 986 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար