ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

22-04-2019 09:34:39   | Հայաստան  |  Հասարակություն
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
 


 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
 
 
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Մեղրու սար» կոչվող հատվածում
և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ձյուն է տեղում:
 
Լարսի մասին
 
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
 
Շինարարական աշխատանքներ են ընթանում
 
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 22 -ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 277 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար