Արսեն Թորոսյանն ու ՀՀ-ում Կուբայի դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության հնարավոր շրջանակները

21-03-2019 18:36:22   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է  ՀՀ-ում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոյին (նստավայրը` Աստանա):
 


 
Ինչպեսե տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, դեսպանը նախարարին հրավիրել է Կուբայի Հանրապետություն` տեղում ծանոթանալու առողջապահության  ոլորտին,  գրանցած հաջողություններին, ինչպես նաև կիսվելու
փորձով:
 
 
Արսեն Թորոսյանը սիրով ընդունել է հրավերը, նշելով, որ որոշ չափով ծանոթ է Կուբայի առողջապահության համակարգին, իսկ այցի շրջանակներում հնարավոր կլինի ուսումնասիրել նաև ոլորտային հարցերը:
 
Կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր շրջանակները, մասնավորապես բժշկական կրթության, ուռուցքաբանության, դեղերի արտադրության և դեղապահովման, առաջնային կանխարգելման և այլ ոլորտում:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 402 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար