Ավագ Ավանեսյանը հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների հետ

21-03-2019 17:30:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մարտի 20-ին հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների և ինստիտուտի հրավերով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդման» ծրագրի շրջանակներում Վաշինգտոնից Երևան ժամանած ռազմավարական հայտնի խորհրդատու Բարրի Ջեքսոնի հետ։ 
 
Հանդիպմանը մասնակցել են. Միջազգային Հանրապետական Ինստիտուտի Վրաստանի գրասենյակի ծրագրի պատասխանատու
Վլադիմեր Ռազմադձեն, Միջազգային Հանրապետական Ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ծրագրի պատասխանատու Ասթինե Բադեյանը, նախարարության Ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ Արտակ Բաղդասարյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ 
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախարարության  կառուցվածքային փոփոխություններին առնչվող հարցեր, մասնավորապես նախարարության կառուցվածքային ձևավորման և մարտահրավերների,  այլ պետական մարմինների և քաղաքացիների հետ արդյունավետ հաղորդակցման ու համագործակցության, ընթացիկ կարիքների գնահատման և կարողությունների բարձրացման վերաբերյալ։
Փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացրել է հյուրերին նախարարության համար ներկայումս հրատապ և առանցքային մարտահրավերները, ինչպես նաև այն թիրախային խնդիրներն ու կարիքները, որտեղ կակնկալվեն Միջազգային հանրապետական ինստիտուտի օգնությունն ու աջակցությունը։ 
 
Բարրի Ջեքսոնը, ներկայացնելով պետական տարբեր մարմինների հետ իր տարիների փորձը, հայտնել է իր կարծիքը նշված մարտահրավերների և խնդիրների լուծման վերաբերյալ։ 
 
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև հետագա սերտ և արդյունավետ համագործակցության համար։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 407 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար