Կավելանան «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆինանսական մուտքերը, կբարելավվեն շենքային պայմանները

21-03-2019 17:18:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ տնտեսական զարգացման և
ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ  ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը`  վարձակալության հիմունքներով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին  տրամադրելուն:  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը մեկամսյա ժամկետում պետք է ապահովի ընկերությունների միջև ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը: «Հայֆիլմ» կինոստուդիան 2017թ. ընդգրկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Ընկերության լրացուցիչ ֆինանսական մուտքերի ավելացման և շենքային պայմանների բարելավման նպատակով առաջարկվում է  անշարժ գույքի մի մասը տրամադրել վարձակալության 15 տարի ժամկետով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին, որը պարտավորվում է 3-5 տարվա ընթացքում
կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2.5 մլն եվրոն անբաժանելի բարելավումներ:
 
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսուհետ նման որոշումների նախագծերում որպես պարտադիր սկզբունք՝ հստակ սահմանվի ներդրումների ժամանակացույցը: 
 
Այլ որոշումներ. արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին
 
Կառավարությունն ընդունել է որոշում, որով  «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել  մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝  ծրագրի շրջանակում կստեղծվի  40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 19 000 000 000  ՀՀ դրամ, որից 13 300 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 900 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 3 800 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է  5 890 000 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 605 000 000 ՀՀ դրամ:
 
Գործադիրի որոշմամբ Վահագն Վերմիշյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագին և մաղթել հաջողություններ: 
 
Նիստի ավարտին, անդրադառնալով ոչ աշխատանքային, մասնավորապես,  ամանորյա տոներին հաջորդող օրերի կրճատմանը վերաբերող հարցադրմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այդ գաղափարը բավական հին է, և կարծում եմ՝  կարիք կա այդ թեմայով քննարկում ունենալու և հասկանալու, թե ինչ անելիքներ կան այդ տրամաբանության շրջանակում: Դա մի հարց է, որ պետք է ոչ միայն կառավարության մակարդակով, այլ նաև հանրային լայն քննարկում ունենա, ունենանք կոնսենսուսային կամ դրան մոտ լուծում»:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 239 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար