ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը,ՀԺ

21-03-2019 16:35:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը:
 


Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ հետագա ընթացքի մասին կտեղեկացնեն արդյունքներից հետո:
 
 
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակ՝
ուղղված Ռոբերտ Քոչարյանին: Նամակում Շիրխանյանը 23 կետերից ներկայացրել է 1998 -1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը:
 
Մասնավորապես, նա Քոչարյանին մեղադրում է արտաքին քաղաքական ձախողումների համար, խոսում է պետության կրած միլիարդների հասնող ֆինանսական վնասների մասին, որոնց վերաբերյալ քննությունը ավարտին չի հասել Հոկտեմբերի 27-ի պատճառով: 
 
Հոկտեմբերի 27-ի մասով Շիրխանյանը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը դիտմամբ ձգձգել է հանդիպումը ահաբեկիչների հետ, որպեսզի «եթե վիրավոր լիներ, փրկելու շանս չմնար»: 
 
Քոչարյանին ուղղված Շիրխանյանի նամակն ամբողջությամբ՝ այս հղումով:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 512 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար