ՀՀ ՔԿ նախագահն ամփոփել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից 2018թ. կատարված աշխատանքը (լուսանկարներ)

21-03-2019 16:32:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ ծանոթանալու բաժնի կողմից 2018թ. կատարված աշխատանքներին:
 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվել է 3420 քրեական գործ՝ 2017 թվականի 2356
քրեական գործի դիմաց: 
 
Հանցագործություններով պետությանը պատճառված 60.192.000 ՀՀ դրամի վնասից վերականգնվել է 52.178.000 ՀՀ դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննական բաժնի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ մի շարք հանձնարարություններ է տվել:
 
Հաշվի առնելով հիշյալ բաժնի աշխատանքային աննախադեպ ծանրաբեռնվածությունը՝ Հայկ Գրիգորյանը հանձնարարել է բոլոր աշխատակիցներին ներկայացնել պարգևատրման:
 
«Փառք ու պատիվ ձեզ, որ կարողացել եք նման ծանրաբեռնվածության պայմաններում չծուլանալ և շարունակել ակտիվ աշխատանքային գործունեությունը: Քրտնաջան աշխատանքի արդյունքում դուք հասել եք գերազանց արդյունքների: Գերազանց եմ գնահատում Ձեր կողմից կատարված աշխատանքը»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
 
ՔԿ նախագահի նախաձեռնությամբ տարբեր ստորաբաժանումների քննիչներ պարբերաբար կգործուղվեն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ գործընկերներին օգնելու և աշխատանքային ծանրաբեռնվածությունը հնարավորինս թեթևացնելու նպատակով:
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 251 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար