ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում

21-03-2019 16:28:02   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն
 

Գերմանիայիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի կյանքի կոչմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը
վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են Արեւելյան գործընկերության դերը Եվրոպական միության համար եւ քննարկել վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը:
 
Հայկական պատվիրակության անդամները մասնակցել են Բունդեսթագի լիագումար նիստին, որտեղ Բունդեսթագի նախագահ Վալտեր Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է Արարատ Միրզոյանին գերմանական խորհրդարանում:
 
Հայ խորհրդարանականները Զաարլանդի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Մանֆրեդ Շմիթի հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել են կրթության եւ հետազոտության ոլորտներում հայ-գերմանական հնարավոր նոր համագործակցության շրջանակին վերաբերող հարցեր:
Զաարլանդ երկրամաս ժամանած ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Զաարլուսի քաղաքապետ Պետեր Դեմերը: Օրենսդիր մարմնի ղեկավարը գրառում է կատարել Զաարլուսի քաղաքի պատվավոր հյուրերի գրքում:
 
Մարտի 21-ին սպասվում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Զաարլանդի համալսարան, որտեղ խորհրդարանի ղեկավարը կհանդիպի ուսանողների հետ: Աշխատանքային օրը կշարունակվի Զաարլանդ երկրամասի խորհրդարանում, որտեղ կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 349 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար