ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում

21-03-2019 16:17:42   | Հայաստան  |  Հասարակություն
Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետի 10-րդ ենթակետով՝ Արամ Սիմոնյանը ստորագրել է ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին հրաման:
 


Ըստ հրամանի՝ ԵՊՀ ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, 2-րդ կիսամյակում՝ փետրվար,
մարտ, ապրիլ, մայիս ամիսներին), բացառությամբ 1-ին կուրսի 1-ին կիսամյակի և ավարտական կուրսի վերջին կիսամյակի համար սահմանված վարձավճարի:
 
Նշենք, որ ուսանողը պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարի ԵՊՀ բանկային հաշվեհամարին՝ մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը:
 
Տեղեկացնենք, որ ըստ հրամանի՝ տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 368 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար