Շախմատի տղամարդկանց ԵԱ-ի երրորդ տուրը հաղթական է ստացվել Հայաստանի 2 ներկայացուցիչների համար

21-03-2019 14:20:42   | Մակեդոնիա  |  Սպորտ
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրը հաղթական է ստացվել Հայաստանի 2 ներկայացուցիչների համար:
 


Հաղթանակի են հասել Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, իսկ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել: Հրանտ
Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Սերգեյ Մովսեսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները: Չորրորդ տուրում Շանթ Սարգսյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:
 
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 278 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար