Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում հայ մարզիկները հաջող են մեկնարկել

21-03-2019 14:14:35   |   |  Սպորտ
Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժության որակավորման փուլում գրավել է երկրորդ տեղը եւ նվաճել եզրափակիչի ուղեգիր:
 


Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել է երկրորդ տեղով, իսկ Արթուր
Թովմասյանը՝ երրորդ: Մարտի 21-ին Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի որակավորման փուլում:
 
Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 4 մարմնամարզիկով: Մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 344 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար