Աշոտ Կարապետյանը շարունակում է հաջող ելույթները Թուրքիայում

21-03-2019 14:12:57   | Թուրքիա  |  Սպորտ
Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը եւս մեկ բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող լեռնադահուկային սպորտի մրցաշարի հսկա ոլորավայրէջքում:
 


Մարտի 20-ին կայացած մրցմանը հայ լեռնադահուկորդն առաջատարին զիջել է 2.39 վայրկյան, իսկ արծաթե մեդալակրին՝ 1.74 վայրկյան: Աշոտ Կարապետյանը հսկա ոլորավայրէջքում երրորդ տեղն էր գրավել
նաեւ մարտի 19-ին:
 
Մրցումային երկրորդ օրը Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 6-րդ տեղը, Արսեն Ղազարյանը՝ 13-րդ, Մայիս Եղիազարյանը՝ 19-րդ, իսկ Ժիրայր Առաքելյանը՝ 25-րդ:
 
Հայ լեռնադահուկորդները մարտի 16-17-ը Թուրքիայում հանդես էին եկել նաեւ ոլորավայրէջքում: Լավագույն արդյունքը դարձյալ ցուցադրել էր Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Աշոտ Կարապետյանը, որը դարձել էր արծաթե մեդալակիր:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 364 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար