Հայաստանը և Ղազախստանը կհամագործակցեն բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում

21-03-2019 13:02:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը  (ՈԱԱԿ, ՀՀ) և Կրթության և առողջապահության ոլորտում հավատարմագրման և որակի ապահովման եվրասիական կենտրոնը (ECAQA, Ղազախստանի Հանրապետություն) փոխըմբռնման հուշագիր  են կնքել, որը կոչված է ապահովելու երկու գործակալությունների համագործակցությունը բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում։ 
 


Փոխըմբռնման հուշագրով կողմերը համաձայնում են զարգացնել համագործակցությունը և փորձի փոխանակում իրականացնել  բարձրագույն կրթության, մասնավորապես բժշկական կրթության որակի ապահովման և հավատարմագրման ոլորտում։
 
Փաստաթուղթը  կողմերին նաև համատեղ միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն է ընձեռում, ինչպիսիք են համատեղ հավատարմագրումները, հետազոտությունները, դասընթացները։
 
Հուշագրի շրջանակներում ՈԱԱԿ-ը
ղազախ գործընկերներին կներկայացնի  բժշկական կրթություն մատուցող ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման իր փորձը, իսկ  ECAQA-ն կներկայացնի, թե  ինչպես է տեղայնացրել և ազգային մակարդակում կիրառում  Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME)   միջազգային չափանիշները։
 
Կրթության և առողջապահության ոլորտում հավատարմագրման և որակի ապահովման եվրասիական կենտրոնը  (ECAQA)  որակի ապահովման գործակալություն է՝ մասնագիտացած բժշկական կրթության ոլորտում։  
 
Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիան (WFME)  Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային բժշկական ասոցիացիայի կողմից ստեղծված միջազգային կառույց է։ Այն կոչված է բարելավելու բժշկական կրթության որակը ողջ աշխարհում՝ խրախուսելով միջազգայնորեն ընդունված  չափանիշների կիրառումը հավատարմագրման ժամանակ։
 
ՈԱԱԿ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 177 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար