Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քրդական համայնքին՝ Նավրոզի կապակցությամբ

21-03-2019 12:38:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:
 
Նավրոզը քրդերի հնագույն և ամենասիրված համազգային տոներից է: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ և ընկալվում
իբրև բնության զարթոնքի խորհրդանիշ ու նոր տարվա սկիզբ:
 
Թող նոր կյանք խորհրդանշող այս գարնանային տոնը Հայաստանի իրավահավասար եղբայրական ընտանիքի մաս կազմող քուրդ բարեկամների համար դառնա նոր սկիզբ երազանքների իրականացման ճանապարհին:
 
Թող Նոր տարին լինի խաղաղության, համերաշխության, նոր ձեռքբրումների և հաջողությունների տարի:
 
Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ բարօրություն, երջանկություն և հաստատակամություն՝ միասին կառուցելու ազատ, արդար ու բարեկեցիկ երկիր բոլորիս համար:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 256 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար