Իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում ի հայտ եկած խախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին

21-03-2019 12:17:57   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշման համաձայն Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքներով Կոտայքի մարզի նախկին Նոր Գյուղ համայնքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.
• Գնումների գործընթացում չեն ներկայացվել գնումների պլաններ, գնման պայմանագրեր կնքելու վերաբերյալ հայտարարություններ, մի շարք գնումներ կատարվել են ֆիզիկական անձանցից, որոնց համար սահմանված կարգով չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել եկամտային հարկ՝ խախտվել է իրավահարաբերության ծագման պահին գործող՝«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, ինչպես նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը և 15-րդ հոդվածի պահանջները:
• Համայնքում կատարված աշխատանքների իրականացման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքվել են պայմանագրեր, որոնց համար չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել եկամտային հարկեր: Վերոգրյալի արդյունքում խախտվել է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:
 


• Համայնքի ավագանու որոշմամբ հաստատվել է համայնքի գույքագրման փաստաթղթերը, որտեղ չի ներառվել տվյալ ժամանակահատվածում համայնքի կողմից ձեռք բերված նյութական միջոց, որը «Տեղական ինքնակառավարման մասին»
ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի պահանջի խախտում է:
Բացի վերոգրյալից, լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ
• Համայնքի ղեկավարի որոշմամբ փոփոխվել է գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողատեսքերը ավելի ցածր հողատեսքի. այդ փոփոխությունների և հողատեսքերի օտարման հետևանքով համայնքի բյուջե պակաս է մուտքագրվել շուրջ 10 միլիոն դրամ գումար:
Նշված խախտումները քննության առարկա դարձնելու նպատակով Կոտայքի մարզպետը դիմել է Կոտայքի մարզի դատախազին:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 246 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար