Էրդողանը փորձում է գլխավորել հակաիսլամաֆոբ պատերազմը. Շահան Գանտահարյանը

20-03-2019 17:47:39   | Լիբանան  |  Մեկնաբանություն
Թուրքիայի նախագահ Էրդողանի արձագանքը Նոր Զելանդիայի ահաբեկչությանը առաջացրել է Նոր Զելանդիայի վարչապետի եւ մի շարք պետական գործիչների վրդովմունքը։  Արդյո՞ք սա կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ դիվանագիտական ճգնաժամի: 
 


«Անկախ տարբեր վարկածների շրջանառությունից, թե դրա հետևում ով կարող է կանգնած լինել, պետք է նկատել, որ Անկարան Նոր Զելանդիայի սպանդը լիարժեք օգտագործում է, իհարկե` առաջին հերթին ներքին սպառման համար. առջեւում Թուրքիայի ՏԻՄ ընտրություններ են, եւ նման հարձակողապաշտ ոճը կազդի զանգվածների վրա, որոնք իրենց
երկրի պաշտպանությունը վերագրում են բացառապես Էրդողանին»,- Yerkir.am-ին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
 
Նրա կարծիքով` Էրդողանի ճիգերը, սակայն, միայն ներթուրքական խնդիրներ լուծելուն չեն ուղղված։ «Արտաքին տարբեր քաղաքական միջավայրերի ուղերձներ կան այդտեղ,  հատկապես` դեպի Արեւմուտք, ԱՄՆ, Եվրոպա։ Իսկ տարածաշրջանային առումով Էրդողանը փորձում է գլխավորել հակաիսլամաֆոբ պատերազմը` իսլամ եւ հատկապես սուննի զանգվածների վրա ազդեցության, վերահսկողության ծավալման նպատակով գերմրցունակություն դրսեւորելով տարածաշրջանային այլ իսլամական երկրների նկատմամբ: Այս ուղղություններով եւ այս նպատակներով Էրդողանի հռետորաբանությունը մագլցողական նշաձողեր է նվաճել` անտեղի վիրավորանքներ հնչեցնելով Նոր Զելանդիայի հասցեին։ Բայց դա հետևանք է եւ ոչ առաջնային թիրախ։ Թիրախը ներքին սպառումն է, Արեւմուտքն ու տարածաշրջանը»,- նշեց Շահան Գանտահարյանը:
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1492 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար