ԱՀԿ փորձագետներն այցելել են ԵՊԲՀ

20-03-2019 16:31:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ճանաչողական այցով Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան են այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետները: Հանդիպման ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետները հնչեցրին հարցեր, որոնք վերաբերում էին ԵՊԲՀ-ի կրթական համակարգին. բուհական, շարունակական կրթությանը, հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերին՝ հետագա համագործակցության ծրագրերն ընդլայնելու նպատակով:
 


ԵՊԲՀ ռեկտոր
Արմեն Մուրադյանի խոսքով՝ տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերը՝ ինչպես կրթական, այնպես էլ բուժական, հաջողված են ու շարունակական: «Ես հայտնում եմ մեր պատրաստակամությունն այդ բոլոր ծրագերը պատշաճ իրականացնելու վերաբերյալ»,-նշեց ԵՊԲՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ բժշկական համալսարանը լինելով խոշոր կրթական, գիտական կառույց, իր գլխավոր խնդիրներից է համարում բժշկական օգնության որակի բարձրացումը, որի անբաժան մասը բժշկական կադրերի պատրաստումն է:
 
Առողջապահության ոլորտի մասնագետներն անդրադարձան ԵՊԲՀ-ի գործունեության տարբեր ուղղություններին, այդ թվում՝ շրջանավարտների աշխատանքի հեռանկարներին ու հնարավորություններին:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների, միջազգային փորձագետների հետ հանդիպմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ու Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 264 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար