Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում դասերը վերականգնված են

20-03-2019 17:20:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ի պատասխան տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների և ՀՀ կրթության և գիտության նախարարություն  ուղղված հարցումների`  տեղեկացնում ենք, որ Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ուսումնական գործընթացն ամբողջությամբ վերականգնված է:
 


ՀՀ ԿԳ նախարարության կողմից քոլեջին տրված է հանձնարարություն` դասացուցակում կատարել փոփոխություններ և նախորդ օրերի  բացթողնված դասերը
լրացնել  հավելյալ դասընթացներով:
 
«Նոյյան Տապան»-ը  կապ  հաստատեց  տնօրենի պարտականությունները կատարող  Արմեուհի Ալեքսանյանի և նախկին տնօրեն Կառլեն Հայրապետյանի հետ։ 
Արմենուհի Ալեքսանյանը նշեց,  որ դասադուլը դադարեցրել են՝ չհրաժարվելով իրենց պահանջից,  իսկ  նախկին տնօրենն էլ անձամբ  է հորդորել վերսկսել դասերը։ 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 464 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար