Արտակարգ դեպք Էջմիածնում. Հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին.«Փաստինֆո»

16-11-2018 12:33:58   | Արմավիրի մարզ  |  Մամուլի տեսություն
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Էջմիածնի գյուղերից մեկում. ծնողների հետ միասին բռնության թիրախ է դարձել 8 ամսական փոքրիկը։
 


Դեպքի մասին ահազանգել է երեխայի մայրը։ Ոստիկանության աշխատակիցն անմիջապես մեկնել է նշված հասցեով եւ պարզել, որ 25-ամյա երիտասարդը, խմած վիճաբանել է ընտանիքի անդամների՝ եղբոր ու նրա կնոջ հետ, ծեծել վերջինիս, հարվածներ հասցրել եղբոր ու նրանց մանկահասակ՝ 8 ամսական երեխային։
 
Ոստիկանությունում քննություն է սկսվել։
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 458 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար