Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մերժվեց.168.am

15-11-2018 19:20:14   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
168.am ՀՀ վճռաբեկ դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքների վերաբերյալ որոշումը:
 


Դատարանը որոշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռական բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018թ. օգոստոսի 13-ի որոշումը բեկանվեց, գործն ուղարկվեց նույն դատարան՝ նոր քննության:
 
Նշենք, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերում հրապարակման պահից, վերջնական է, ենթակա չէ բողոքարկման:
 
Միաժամանակ, դատարանը տեղեկացրեց, որ գործով հատուկ կարծիք է հայտնվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կողմից: Վերջինս գտել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանի, ինչպես նաև մեղադրյալ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահամանադրական դատարան:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 675 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար