Երևանի 6 հատուկ դպրոցներում Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են խնամքի պայմանների ու ընդունելության փաստաթղթերի հետ կապված խնդիրներ

14-11-2018 17:00:44   | Հայաստան  |  Իրավունք
 


    
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանի 6 հատուկ դպրոցներում իրականացրած չհայտարարված այցերի ընթացքում արձանագրել է խնդիրներ։
Պաշտպանի՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների մշտադիտարկում իրականացնելու լիազորության շրջանակում վեր հանված խնդիրները կապված են երեխաների խնամքի պայմանների, ընդունելության փաստաթղթերի, լոգարանների և սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, հաստատության բուժանձնակազմի աշխատանքի և հաստատություններում գործող բողոքարկման մեխանիզմների հետ:
Խնդիրները վեր են հանվել այցերի ընթացքում երեխաների հետ առանձնազրույցների, նրանց խնամքի պայմանների, ինչպես նաև տվյալ հաստատությունում գտնվելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում։ Ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ նաև հատուկ դպրոցների աշխատակիցների հետ։
Ուսումնասիրությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել իրավասու պետական մարմիններին, պահանջվել են պարզաբանումներ: Ցուցաբերվելու է հետևողականություն արձանագրված խնդիրների վերացման ուղղությամբ։
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 393 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար