ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Շուքուրյանն ընտրվել է «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր

14-11-2018 14:08:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Նոյեմբերի 14-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի և Երևանի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյանը:
 
Բժշկագիտության դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը 2016թ-ին ընտրվել  է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Նա 214-ից ավելի աշխատանքների և 1 մենագրության հեղինակ է:
 
 Արթուր Շուքուրյանը Հայաստանի Հանրապետության Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահն է, «Вестник оториноларингологии» (Ռուսաստանի Դաշնության) ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, «Քիթ-կոկորդ-ականջաբանության  միջազգային հանդեսի»  (Ղազախստան) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Արթուր Շուքուրյանը   «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Քիթ-կոկորդ- ականջաբանության բաժանմունքի վարիչն է, ԵՊԲՀ-ի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչը:   
 
Արթուր Շուքուրյանը 2001թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի բժշկագիտության   բնագավառում, 2004թ-ին արժանացել է «Վաստակավոր բժշկի» կոչման:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 340 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար