Ռեյտինգայինների դժգոհությունները. «Հրապարակ»

14-11-2018 13:45:16   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
«Հրապարակ» Հայկառակ հավաստիացումներին, որ «ՔՊ» ցուցակում չեն լինելու նախկին իշխանավորներ, նախկին ՀՀԿ-ի դերակատարներ, առավել եւս՝ «տասովշչիկներ», մենք տեղեկացանք, որ Սյունիքից կառաջադրվի նախկին ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը։
 


Նա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Գրիգորյանի մտերիմներից է, գործարար, որը նաեւ Գորիսի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։ «ՔՊ»-ի ռեյտինգային ցուցակով 5-րդ ընտրատարածքում` Արարատի մարզում, կառաջադրվի նաեւ Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը, ով եղել է նախկին ՀՀԿ-ական, մոտ 10 տարի՝ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի օգնական-խորհրդականը, սկսած 2001-ից եւ 2012-15թթ․-ին։
 
Օգնել է ներկայիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Բոլոր ընտրություններում եղել է ՀՀԿ տարածքային շտաբի ակտիվ դերակատարներից։ Նրա առաջադրումը տեղի կուսակտիվի շրջանում դժգոհություն է բարձրացրել։ Ի դեպ, նրա ղեկավարած հիմնադրամը հովանավորում է Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Գագիկ Ադիբեկյանը, ով լավ հարաբերություններ ուներ նախկին իշխանությունների հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ վերջինիս մոտ բարեխոսել է մարզպետի բարեկամ Լիլիթ Միրզախանյանը, ում հետ Հովհաննիսյանը մտերմիկ հարաբերություններ ունի։
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 538 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար