Կառավարությունը հավանություն չի տվել Երևանի օրը որպես պետական տոն սահմանելու Նաիրա Զոհրաբյանի առաջարկին

23-10-2018 17:23:47   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել Նաիրա Զոհրաբյանի՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվող Երևանի օրը պետական տոն ամրագրելու առաջարկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ հերթական նիստում ասաց ՀՀ տարածքայի կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
 


«Սեպտեմբերի 20-ի կառավարության որոշումն այլ բովանդակություն ունի, քան մեր նախարարության՝ Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած քննարկումներինը: Կառավարությունը նպատակահարմար չի համարում ՀՀ տոների և հիշատակի օրենքում լրացում կատարելու մասի ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող Երևանի օրը որպես պետական տոն ամրագրելու առաջարկը, առաջակում է  գործող օրենքը թողնել անփոփոխ: Հիմնավորում են, որ հարցն արդեն իսկ կարգավորված է՝ կառավարության 2005 թվականի՝ Երևանի օր նշելու մասին որոշմամբ, ինչը Երևան օրը նշելու հարցում ապահովում է ճկունություն»,-ասաց Պապիկյանը:
 
 
Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից ևս մեկ անգամ նշել էր, որ Երևանի տոն չունենալը համարում է բարոյական հարց: Նրա կարծիքով՝ եթե կան մի շարք տոներ, դրանց կողքին պետք է լիներ նաև Երևանի տոն: Նրա առաջարկությամբ Երևանի տոնը պետք է նշվեր հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 456 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար