Պատժվել են սպաներ.Արծրուն Հովհաննիսյան

23-10-2018 17:09:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 


ՀՀ Զինված Ուժերի N զորամասում վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ անկախ ընթացող նախաքննական գործունեությունից, որը վարում են համապատասխան իրավապահ մարմինները, ծառայողական քննության հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ներքոնշյալ սպաներ` N զորամասի հրամանատար, գնդապետ Ա.Ա.Չիլինգարյանը, N զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Վ. Պետրոսյանը, N զորամասի թնդանոթային հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Է.Ն.Կանդայանը, N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Ա.Զ.Խաչատրյանը ենթարկվել են կարգապահական տույժի, պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 328 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար