Բացահայտվել է բնակարանային գողությունը. կասկածյալները ձերբակալվել են

23-10-2018 16:26:11   | Հայաստան  |  Իրավունք
 


 
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական  գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Աղբյուր Սերոբ փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած գողության դեպքը, կասկածյալները ձերբակալվել են:
2018 թ. հոկտեմբերի 22-ին  անհայտ անձը (անձինք) հարմարեցված բանալու միջոցով բացել է Աղբյուր Սերոբ փողոցի 5-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը,  ապօրինի մուտք գործել բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով` 1.111.500 ՀՀ դրամին համարժեք 150.000 ՌԴ ռուբլի, 193.652 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար, 440.000 ՀՀ դրամ գումար և շուրջ 3.400.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր:
 
Դեպքի առթիվ 2018 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով:
Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքացու բնակարանից առերևույթ կատարված գողությանը մասնակցություն է ունեցել 3 անձ, պարզվել նրանց ինքնությունը:
Միջնորդություն է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 396 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար