Երևան-Սևան մայրուղին փակել էին Սևանի բաժնի ոստիկանների ձերբակալման պատճառով, այս պահին երթևեկությունը կարգավորված է. Ոստիկանություն.Tert.am

20-10-2018 12:30:13   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Այս պահին Երևան-Սևան ճանապարհը բաց է, երթևեկությունը կարգավորված է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը` նշելով, որ ավելի վաղ Սևանի բաժնի ոստիկանների ձերբակալման պատճառով ոստիկանների հարազատները փակել էին ճանապարհը:
 


«Բացատրական աշխատանքներ են տարվել հարազատների հետ, այս պահին ճանապարհը բաց է»,-ասաց նա և նշեց, որ տեղում է եղել նաև փոխոստիկանաապետ Աղասի Կիրակոսյանը:
 
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները:
 
 
 
Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ:
 
Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակից Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 838 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար