Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի պատասխասխանը Պավլիկ Մանուկյանին.168.am

20-10-2018 11:17:33   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
168.am Ժիրայր Սէֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հայտարարություն են տարածել Պավլիկ Մանուկյանի հարցազրույցի վերաբերյալ:
 


«Պավլիկ Մանուկյանն իր 19/10/18 թ. հարցազրույցում Գարեգին Չուգասզյանին անվանել է դասալիք, պնդել է, որ նա իրավունք չունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ ու կեղծ մեղադրանք է հնչեցրել Սասնա Ծռեր խմբավորման իր որոշ ընկերների վերաբերյալ:
 
 
1. Որևէ մեկը, որ չի եղել Սասնա Ծռեր խմբավորման անդամ, այդ թվում՝ Գարեգին Չուգասզյանը և Հիմնադիր խորհրդարանի այլ անդամները, ինչպես նաև մեր բոլոր մյուս հայրենակիցները, Սասնա Ծռերի զինված գործողության համատեքստում չեն կարող լինել դասալիք: Իսկ անձամբ Գարեգին Չուգասզյանը կարևոր ներդրում է ունեցել թե ապստամբության օրերին, թե դրան հաջորդած պայքարի ամբողջ ընթացքում:
 
2. Գարեգին Չուգասզյանը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ղեկավար մարմնի՝ Քարտուղարության անդամ է, ուստի իրավունք ունի հանդես գալու Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անունից:
 
3. Սասնա Ծռեր խմբավորումը և Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը տարբեր կառույցներ են, ուստի դրանց միտումնավոր նույնացումը և այդ կեղծ նույնացման շահարկումը մոլորեցնում է մարդկանց:
 
 
4. Խորին ափսոսանք ենք ապրում, որ Պավլիկ Մանուկյանը, որ փառավոր կենսագրություն ունի և Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ անօրինակ հերոսական արարք է կատարել՝ նաև իր որդուն զոհասեղանին դնելով, ինչի շնորհիվ արժանիորեն վայելում է անձամբ մեր, մեր ընկերների և մեր ժողովրդի սերն ու հարգանքը, վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա»- ասված է հայտարարության մեջ:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 931 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար