Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք․ Պաշտպանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

19-10-2018 18:19:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է ուսումնական հաստատություն։ Պաշտպանը շրջայց է կատարել կրթահամալիրի տարածքում, ծանոթացել է կրթական հաստատությունում հեղինակային կրթական ծրագրով ստեղծված հանրային բաց համակարգին, ամբողջական ներառականության կազմակերպման սկզբունքներին։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրել կրթական հաստատության տարածքում ֆիզիկական միջավայրի անմատչելիության խնդրի վրա։ Նա նշել է, որ լիարժեք ներառական կրթություն ապահովելու համար բազմիցս դիմել են պատկան մարմիններին միջավայրը հարմարեցնելու համար, սակայն արդյունքի չեն հասել։
 
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի շարունակաբար գործադրվող ջանքերը երեխաների զարգացման համար լավագույն պայմաններն ապահովելու ուղղությամբ և պատրաստակամություն հայտնել իրավասության սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը։ 
«Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք․ Ձեր վերաբերմունքը երեխաների և աշխատողների հանդեպ պետք է վարակիչ լինի բոլորի համար»,- Աշոտ Բլեյանի հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Շրջայցի ավարտին ուսումնական հաստատությանը պատկանող ձիարշավարան- ագարակի տարածքում Արման Թաթոյանը պատասխանել է կրթահամալիրի լրագրող-սաների հարցերին։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 688 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար