Երկնքից նորից նետվել է սպիտակ այրողը (տեսանյութեր և ֆոտոշարք)

ԱՄՆ-ը Սիրիայում զանգվածային բնաջնջման զենք է կիրառել



15-10-2018 23:55:44   | ԱՄՆ  |  Քաղաքական
 

 
 
 
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայի Հաջին քաղաքի ռմբակոծության ժամանակ դարձյալ կիրառել է ամբողջ աշխարհում միջազգային բանաձևով արգելված սպիտակ ֆոսֆոր, որը բարձր ջերմություն ու մասշտաբային հրդեհներ առաջացնելու հատկություն ունի: Տեղական աղբյուրների վրա հղում կատարելով, այս մասին անցած շաբաթ օրը հայտնել է Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:
Վերջինիս հաղորդման համաձայն, վիրտուալ միջավայրի ակտիվիստները համացանցում տարածել են կիրառված ռումբերի լուսանկարները, որոնցում նկատելի է սպիտակ ֆոսֆորը: Ռմբակոծության են ենթարկվել Դեյր Էլ-Զոր նահանգում գտնվող, Դեր Զոր քաղաքից 110 կմ հեռավորության վրա գտնվող Հաջին քաղաքի մի քանի շրջաններ:
Սիրիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ երկու ամերիկյան կործանիչներ սեպտեմբերի 8-ին ֆոսֆոր պարունակող ռումբերով հարձակվել են Հաջին քաղաքի վրա: Ըստ Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի, սեպտեմբերի 8-ին ամերիկյան երկու F-15 կործանիչ հիշյալ քաղաքին հարվածելու ընթացքում կիրառել են ֆոսֆորային արկեր, ինչի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել: Կոալիցիան այն ժամանակ հայտարարել էր, որ իր սպառազինության կազմում սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք չունի: Ի դեպ, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավելի վաղ խոստովանել էր, որ Ռաքքա քաղաքում ֆոսֆոր պարունակող ռումբեր և այլ արգելված զենքեր է կիրառել, ինչը հանգեցրել է տասնյակ սիրիացիների սպանվելուն ու վիրավորվելուն, ինչպես նաև այդ քաղաքի բնակարանների ու ենթակառուցվածքների ավերմանը: 
Սպիտակ ֆոսֆորով ռումբերը համարվում են զանգվածային բնաջնջման զենք, դրանց կիրառումն արգելված է 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ:
ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանդտին Կոսաչևը պահանջել է, որպեսզի ՄԱԿ-ի քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությունը Սիրիայում ԱՄՆ-ի կողմից ֆոսֆորային ռումբերի օգտագործման կապակցությամբ շտապ հետաքննություն իրականացնի: Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդման, Կոսաչևն անցած շաբաթ օրը հայտարարել է. «Մոսկվան ՄԱԿ-ից և Քիմիական սպառազինության տարածումն արգելող կազմակերպությունից պահանջում է Սիրիայում ԱՄՆ-ի կողմից սպիտակ ֆոսֆորային ռումբերի օգտագործման կապակցությամբ շտապ հետաքննություն սկսել»:
«Քիմիական սպառազինության տարածումն արգելող կազմակերպությունը անհապաղ պետք է ստուգի ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սպիտակ ֆոսֆորային ռումբերի օգտագործման կապակցությամբ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդումները»,-ընդգծել է ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարցերի կոմիտեի նախագահը:
Հարձակման հետևանքով զոհերի թվի մասին դեռ որևէ հաղորդում չի ստացվել: Ընդգծենք, որ Սիրիայի կառավարությունը բազմիցս կոչ է արել ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ վերջ դնել Սիրիայում ամերիկյան կոալիցիայի հանցագործություններին:
Քաղաքական հարցերի փորձագետ Շաաիբ Բահմանի հավաստմամբ, Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի օդային հարձակումներն ավելի շատ նպաստում են նախագահ Բաշար Ասադի կառավարության թուլացմանը և աջակցում Սիրիայի ահաբեկչական խմբերին:
Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ձևով ու նշված պայքարի պատրվակով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցները ռազմական միջամտությունները պարզապես ավելացրել են սիրիացի ժողովրդի զոհերի թիվն ու տառապանքները:
Օրերս ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային մեղադրել է նաև «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի վրա իրականացրած հարձակումների ընթացքում անմեղ քաղաքացիական անձանց սպանությունը կոծկելու մեջ, քանի որ, ըստ «Amnesty International»-ի տարածած հաղորդագրության, ԱՄՆ-ը չի ընդունում Ռաքքայի խաղաղ բնակչության դեմ իրականացրած հանցագործությունը: 
«Amnesty International»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ռաքքա քաղաքում կոալիցիայի օդային հարվածները պատերազմական հանցագործություն են: ԱՄՆ-ի գլխավորությամբ ձևավորված անօրինական կոալիցիան ավերել է Սիրիայի Ռաքքա քաղաքը, կոտորել է անզեն քաղաքացիներին և աջակցել ահաբեկիչներին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3160 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար