Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ում գրառում է կատարել Երևանում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին

13-10-2018 12:12:24   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Թվիթերի»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին և  լուսանկար հրապարակել:   Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թրյուդոն, մասնավորապես, գրել է.

«Այսօր կեսօրին Երևանում ես հանդիպել եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Մենք լավ զրույց ենք ունեցել են, թե ինչպես կառուցել  սերտ կապեր Կանադայի և Հայաստանի միջև, ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև և ընդլայնել մարդկանց կրթական հնարավորությունները»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է հոկտեմբերի 12-ին: 

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1426 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար