Շուշիում Սեդրիկ Մարտենին նվիրված ցայտաղբյուր է բացվել

Պետնախարարն ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» կազմակերպության պատվիրակությանը

26-09-2018 13:26:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Դոմինիք Պրիվային և «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» բարեգործական կազմակերպության պատվիրակությանը՝ Ժակ Մաթոսյանի գլխավորությամբ:
 

Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը նշել է, որ և Արցախի իշխանությունները, և բնակիչները երախտագիտությամբ են հիշում «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի հիմնադիրներ Ժակ և Դանիել Մարտեններին՝ հայտնելով իր ցավակցությունները Ժակ Մարտենի անժամանակ մահվան կապակցությամբ: Նա հաջողություններ է մաղթել հիմնադրամի տնօրենի պաշտոնում առաջին անգամ Արցախ այցելած Դոմինիք Պրիվային՝ հավաստիացնելով, որ Արցախի կառավարությունը մշտապես պատրաստակամ է հետագա համագործակցության համար: Անդրադառնալով Շուշիում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Սեդրիկ Մարտենի հիշատակին բացվող ցայտաղբյուրին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Արցախի կառավարությունը այս ձևով իր շնորհակալությունն է հայտնում Մարտեն ընտանիքին՝ անցած տարիների ընթացքում Արցախի ավելի քան մեկ տասնյակ գյուղերի խմելու ջրի խնդիրը լուծելու համար:
 
«Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի տնօրեն Դոմինիք Պրիվան Արցախի կառավարությանը Մարտեն ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար և նշել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը երկար կյանք կունենա: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ հիմնադրամի միջոցներով Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում ավարտել է ներքին ջրատարի կառուցումը և սեպտեմբերի 27-ին այն շահագործման կհանձնվի:
 
Իր հերթին «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» բարեգործական կազմակերպության ղեկավար Ժակ Մաթոսյանը նշել է, որ Արցախի կառավարությունը իրենց համար վստահելի գործընկեր է, և ապագայում ևս շարունակելու են ջանքեր գործադրել նոր միջոցներ ներգրավելու և տարբեր ծրագրեր իրականացնելու համար:
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համագործակցության խորացման և ծրագրերի ընդլայնման շուրջ:
 
Նշենք, որ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամը ստեղծվել է Ժակ և Դանիել Մարտենների կողմից՝ ի հիշատակ նրանց որդու: Հիմնադրամը շուրջ 11 տարում համաֆինանսավորել է Արցախի 13 բնակավայրերի ջրագծերի կառուցման աշխատանքները՝ բարերար Ժակ Մաթոսյանի ակտիվ աջակցությամբ:
 
-- 
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 360 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար