Գաղափարախոսությունը Սահմանադրության մեջ. Հակոբ Ղարաբեկյան

26-09-2018 08:26:25   | Հայաստան  |  Հոդվածներ
 


         Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Սահմանադրությունը չպետք է  լինի վերացական փաստաթուղթ, այն պետք է ծառայի մարդկանց էֆֆեկտիվ համակեցությանը, համահասարակական նպատակին հասնելու համար, որն այլ կերպ կարելի է ձևակերպել որպես «լավ ապրել»։ Ի՞նչ է անհրաժեշտ մարդկանց լավ ապրելու համար։ Որքան էլ դա տարօրինակ թվա, նյութական ապահովվածության և ծառայությունների բարձր մակարդակ ունենալը դեռ չի նշանակում լավ կյանք։ 
 
Մարդկանց տրամադրության վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունի դրական փոփոխությունների գործոնը։ Դարձե՞լ է արդյոք կյանքն գոնե մի փոքր ավելի լավ, քան կար,  մեկ տարի առաջ։ Այդ հարցին մարդիկ պատասխանում են իրենց անձնական զգացողություններից ելնելով՝ անկախ իշխանության, մամուլի, հասարակական և այլ կազմակերպությունների կարծիքներից։ 
 
Ո՞րն է եղել հասարակության  զարգացման հիմքը։ Արտադրական ուժերի զարգացո՞ւմը։ Մինչ վերջին ժամանակաշրջանը դա իրոք այդպես էր։ Մոտավորապես մեկ ու կես դար առաջ սկսած արտադրության մեքենայացումը, վերջինիս փոխարինած ավտոմատացումը, իսկ հետո նաև արտադրության ռոբոտացումը սեփականատերերի ցանկության հետևանքն էին, իսկ ցանկությունը հետևյալն էր՝ շահույթի բարձրացում վարձու աշխատողի վճարի վրա ծախսվող գումարների կրճատման հաշվին։
 
Առաջին փուլում սպառման ապրանքների և սննդամթերքի  արտադրության ավելացումը իրոք բարձրացնում էր մարդկանց կենսամակարդակը։ Սակայն հետզհետե քանակի ավելացումը սկսեց ստանալ բացասական որակ։
 
Հեգելի «Տրամաբանություն» գրքի մեջ կրկին հաստատվում է իր իսկ կողմից օրենքի ճշտությունը, ըստ որի բացառապես քանակական փոփոխությունները որոշակի փուլում փոխակերպվում են որակական տարբերության։ Եվ անպայման չէ դեպի լավ կողմը։
 
Օրինակ՝ վերջին հարյուրամյակի ընթացքում մեքենաների արտադրությունը ասսոցացվում էր դրական էմոցիաների հետ։ Կարելի էր հարմարավետությամբ, ապահոված օդորակիչով ու դրանց նման կյանքի վայելքներով արագ հասնել անհրաժեշտ վայրը ։ Սակայն մեքենաների հսկայական քանակը ստեղծում է խցանումներ ճանապարհներին, աղտոտում է օդը, իսկ կայանատեղի խնդիրը դարձել է անլուծելի խոշոր քաղաքներում։ Մեքենաների ոչ էֆֆեկտիվ օգտագործումը հատկապես լավ է երևում մայրուղիների վրա… Մեքենաների 90%-ը տեղափոխում է միայն վարորդին։ Վարորդի քաշը 70-80 կգ է, մեքենայի քաշը՝ 1500-2000կգ։ Վառելիքը մեծամասսամբ ծախսվում է մեքենայի տեղափոխման վրա։ Դրան ավելացնենք, որ մարդիկ օրեցօր ավելի քիչ են ոտքով քայլում, շարժման պակասը և հավելյալ քաշը դարձել են բազմաթիվ հիվանդությունների պատճառ։
 
Մեծ քանակությամբ քիմիական դեղորայքի և գյուղատնտեսության մեջ գենետիկ մոդիֆիկացիայի արմատավորումը ոչ միայն բարձրացրել են սննդամթերքի արտադրության ծավալը, այլ  դուրս են մղել  աշխատանքային գործընթացից  ահռելի թվով մարդկանց։ Այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել սննդամթերք առանց քիմիայի և գենային փոփոխությունների, որ ստացվում է հին տեխնոլոգիաներով։ Եվ դա  հետագա վտանգներից սերունդների  պահպանման բնական բնազդ է ։
 
Հեռուստահաղորդակցությունը հսկայական ցատկ արեց զարգացման մեջ, սակայն միաժամանակ ավելացավ ճառագայթային մարդու օրգանիզմի վրա բեռնվածությունը։ Չնայած բարձր հաճախականությամբ ճառագայթման վնասն անմիջապես  զգալի չէ ,  դրանց երկարատև ազդեցությունը անխուսափելիորեն կհանգեցնի հիվանդությունների և գենային փոփոխությունների։ Բերենք օրինակ՝ միացրած բջջային հեռախոսը դրել էր հավի թխսամեքենայի բջջի մեջ։ Արդյունքում Ճտերի ելքը կրճատվեց 30% - ով։ Անլար սարքերը գովաբանող գովազդների հետևաքով   մարդիկ ոչ միայն սկսել են քիչ շարժվել, այլ նաև շատ ճառագայթվել։ Բազմաբնակարան շենքերում, որտեղ գործնականորեն ամեն բնակիչ տեղադրում է Wi-Fi սարք, միաժամանակ տեղի է ունենում մի քանի բնակարանների փոխադարձ ծածկում և ուժգնորեն ճառագայթվում են նույնիսկ նրանք, ովքեր չունեն նման սարքեր։
 
Պետք է հատուկ   ուշադրություն դարճնել  ընդհանուր համակարգչայնացմանը։ Համակարգիչը մասնագետի համար գործիք է, որը թույլ է տալիս զգալիորեն արագացնել աշխատանքը ինչպես հաշվարկների և մեծ ծավալով տվյալների հետ, այնպես էլ անհրաժեշտ տեղեկություններ գտնելու մեջ։ Իսկ ո՞վ է մասնագետը։ Դա մտածող, մտավոր աշխատանք կատարող մարդն  է։ Մտածելու ունակությունը ի հայտ է գալիս դպրոցում, բուհում, տարբեր ուսումնական հաստատություններում երկարատև ուսուցման արդյունքում։ Դա ոչ միայն կուտակված գիտելիքների պարտադիր նվազագույն ծավալ է, այլ նաև վարժությունների մի շարք, որը կիրառվում է իրավիճակի վերլուծության, խնդիրների պատճառների որոնման և դրանց լուծումների մեթոդները գտնելու համար։ Մտավոր ունակությունների մարզման ընթացքում ուժեղանում են ուղեղի արյունատար անոթները:  Ճիշտ այնպես, ինչպես  ծանրամարտիկը մարզում է  մկանները և սիրտը ծանրություն բարձրացման ընթացքում։ Եվ ոքան շատ երեխաներ և  դեռահասներ մարզեն իրենց ուղեղը ուսման ընթացքում, այնքան մեծ կլինի ինտելեկտուալ բազան հասարակության  համար։ ևվ այստեղ  քանակը դրական որակ է ստանում։ 
 
Համակարգիչներով չափից  դուրս  զբաղվելը  կտրուկ նվազեցնում է  ուղեղի  ծանրաբեռնվածությունը, երիտասարդ սերունդը սկսում է բթանալ։ Համակարգիչների քանակական  աճը դառնում է  բացասական գործոն մարդկանց մտավոր ունակությունների զարգացման համար: 
«Անմարդկային» տեխնոլոգիաների կիրառումը հանգեցնում է  նրան, որ բնակչության մեծ մասը դուրս է մնում   աշխատանքից։ Արդյունքում դժգոհ են և՛ նրանք, ովքեր կորցրել են աշխատքը, և՛ նրանք, ովքեր աշխատւմ են ,  քանզի իրենց հաշվին (իրենց հարկերից) վճարվում են գործազուրկների նպաստները։ Նրանց միջև ծագում է հակասությւն, որը բերում է հասարակական հարաբերությունների անկայունության։
 
Այս օրինակները ցուց են տալիս , որ արտադրության (տեխնոլոգիաների) ներկայիս ձևերը արդեն հասել են այնպիսի աստիճանի, որ գերազանցել են իրենց ծնունդ տված պատճառները և բախման մեջ մտել իրենց իսկ հիմքերի հետ ։ Կյանքի որակը դադարել է բարելավվել, և արտադրությունից   սեփականատերերի՝ ավելի մեծ շահույթ ստանալու նպատակը հակասության մեջ է մտել մնացած բնակչության լավ ապրելու ցանկության հետ։ 
 
Բնակչության ճնշող մեծամասնությունը բացասաբար է  վերաբերվում իրենց ներկա  կենսաձևի բարեփոփման անհրաժեշտությանը՝ միաժամանակ ակնկալելով, որ բարելավումներ այնուամենայինիով կլինեն ։   Մեքենաների տերերը չեն ցանկանում օգտվել քաղաքային տրանսպորտից, իսկ  առանց մեքենաների քանակի նվազման երբեք չի հաջողվի լուծել վերոհիշյալ ավտոմոբիլային խնդիրները։ Եվ դա տեխնիկական խնդիր չէ։ 
 
Զարգացման այս փուլում  կարևոր պայմանն այն է, որ մարդկային օրգանիզմին նորմալ գորճունեության և զարգացման համար հարկավոր է ֆիզիկական և մտավոր աշխատանք, այլ ոչ թե «ավելի լավ» հասկացության փոխրենը «ավելի հեշտ»։ Եթե աշխատանքը կապիկին դարձրել մարդ , ապա չափից դուրս մեքենայացումը և ավտոմատացումը  կյանքը դարձնում են  «ավելի հեշտ», ու մարդուն հետ մղում նախկին մակարդակին։ Այսօր արդեն չի բացառվում այն իրավիճակը, երբ ուտելիքը կտրվի անհատին կերբաժանիչով, ինչպես կաթնամթերային ֆերմայում, իսկ արհեստական ինտելեկտը կազատի նրան մտավոր աշխատանքից։ Համակարգչային խաղերը կփոխարինեն թմրադեղերին, և նա արդեն  կդադարի մարդ  լինելուց  և կվերածվի ինչ –որ ուրիշ էակի, որի նմանը չկա բնության մեջ: Այս հեղափոխական իրադրության լուծման համար բոլորովին բավարար չէ նոր տեխնոլոգիաների հայտնագործումը։ Աշխատանքի և դրա ստեղծած նյութական բարիքների ու ծառայությունների (այդ թվում նաև գաղափարախոսության ձևով) բաշխման սկզբունքներին հարկավոր են նոր մոտեցումներ:
 
 Սովետական միության ժամանակաշրջանում ողջ գաղափարախոսությունը արտացոլվում էր Վ. Մայակովսկու բանաստեղծության մեջ.      «Մեկ միավոր՝ անմտություն է,  մեկ  միավորը՝ զրո: Մեկ միավորը թեկուզ  շատ կարևոր, չի կարող բարձրացնել գերան հինգ վերշկանի, առավել ևս շենք հինգհարկանի»։  Անհատի ստեղծագործական նախաձեռնությունը կանխվում  էր հենց  ամենասկզբից  ։ Կուսակցական ապարատը թույլ չէր տալիս նույնիսկ քննադատական միտք ունենալ գործող իշխանության վերաբերյալ։ Կոլեկտիվից դուրս գալ նշանակում էր հակադրվել հասարակությանը։ Միևնույն ժամանակ աշխատանքը կոլեկտիվում ունի իր դրական կողմերը՝ ընդհանուր խնդիրները հասկանալու կարողության և ընդհանուր նախագծում աշխատանքի սեփական մասը տեսնելու հնարավորության։
 
ԱՄՆ-ում սակայն, իրադրությունը ճիշտ հակառակն է։ Այնտեղ վաղ տարիքից ներշնչվում է հետևյալ միտք, որը կոչվում է պոզիտիվ մտածելակերպ : «Դու ինքդ կարող ես ամեն ինչ անել , անել մենակ, քեզ ոչ ոք պետք չէ»։ Հետևաբար մանր բիզնեսի լիակատար ազատություն, գերազանց արդյունքներ սպասրկման ոլորտում և  հսկայական թերություններ մեծ նախագծերի կոորդինացման հարցում։ Եվ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում, կազմակերպված ընդիմության բացակայություն։ 
 
Պոզիտիվ մտածողության  շարունակություն է հանդիսանում այլընտրանքային տարբերակները բացառող համամարդկային արժեքների գաղափարախոսությունը , որը սահմանվում է որպես մարդկանց միջև փոխհարաբերությունների ստանդարտ ու փաթաթվում արդեն ամբողջ աշխարհով մեկ։ Իսկ դա նույնն է, ինչ այլամտության և օպոզիցիայի արգելքը։ 
 
Վերջին տասնամյակներում մարդու իրավունքների մասին բազմիցս  բարձրաձայնված հարցը իր հերթին քննարկում է պահանջում։ Հարցին ամերիկյան մոտեցումը հասկանալի է։ Քանի որ  դու կարող ես ամեն ինչ անել մենակ, (նայի՛ր վերևում) ապա մենք կխոսենք  հենց մեկ անհատի մասին, որը դուրս է  շրջապատող աշխարհից: Սակայն պետք է նշել , որ մարդու իրավունքները հնարավոր են  դառնում միայն մարդկային հասարակության մեջ և  չեն կարող դիտարկվել դրանից դուրս։ Ի՞նչ իրավունքների մասին կարող է խոսք գնալ վագրի կամ այլ գիշատչի հետ հանդիպման ժամանակ։
 
«Մարդու իրավունքներ» տերմինը ունի մեծ թերություն: Այն վեր է հանվում որպես բացարձակ գաղափար, այն ինչ իրական կյանքում յուրաքանչյուր մարդու  իրավունքը սահմանափակվում է այլ մարդկանց իրավունքներով։ Ավելին, անհնար է ապահովվել մարդու նույնիսկ նվազագույն իրավունքները առանց այլ մարկանց  այդ նույն իրավունքներին համապատասխան պարտավորությաների։ 
 
Օրինակ՝, մարդու՝ բժշկական օգնության իրավունքը, չի իրագործվում, եթե հասարակության այլ անդամների շարքում բժիշկներ չկան։ Մաքուր օդ շնչելու իրավունքը պարտադրում է շրջապատին խուսափել ծխելուց։ Մեկ այլ օրինակ՝ ապրանքների (ծառայությունների) մենաշնորհային արտադրության իրավունքը հակասում  է այլ մարդկանց՝ սեփական ցանկությամբ ապրանքներ (ծառայություններ) ընտրելու իրավունքին։
 
Որպեսզի մեկ մարդու իրավունքները ապահովված լինեն, անհրաժեշտ է, որ այլ մարդ (այլ մարդիկ) կատարի(են) համապատասխան պարտականություններ։ Քանի դեռ չկա պարտականությունների կատարում, չկան իրավունքներ։ Մարդու իրավունքները ածանցյալ ու երկրորդական են պարտականություններից։ Այսպիսով մեկ մարդու իրավունքները անիմաստ են։ «Մարդու իրավունքներ» ձևակերպումը հարկավոր է փոխարինել «Պարտականությունների, իրավունքների և պատասխանատվության հավասարակշռության»  քաղաքացիական հասարակության մեջ։
 
Տարածված կարծիք կա, որ մարդու իրավունքները առաջնային լինելը, նշանակում է հասարակության սոցիալական շերտավորում։ Քանզի եթե հասարակության «սպառող» մասը առաջին հերթին պահանջում է իրավունքների ապահովում, ապա հասարակության մյուս մասը պետք է դառնա սպասավոր։
Այսպիսով ի՞նչն ընդունել  որպես ժամանակակից աշխարհի գաղափարախոսության հիմք։ Ո՞ր կարգախոսը կարող է կրել գաղափարի հիմնական բեռը։ Կանցնեն դարեր, հազարամյակներ, կհայտնվեն նոր գիտական հայտնագործություններ, տեխնոլոգիաներ, սակայն  զարգացման գլխավոր ուժը մնալուեն մտածելու ունակությամբ օժտված մարդիկ։ 
 
Հենց մշակույթների բազմազանությունը և դրանից բխող մտածողության ձևերի բազմազանությունը թույլ կտան մարդուն մնալ մարդ, այլ չվերածվել միակ ծրագրով աշխատող կենսաբանական համակարգչի։ Հայտնի է տարբեր էթնոսների, մշակույթների, լեզվային խմբերի և արդյունքում խնդիրների լուծման տարբեր մոտեցումներ ունեցող ներկայացուցիչներից կազմած հետազոտական խմբերի բարձր արդյունավետությունը։
 
Որպես համամարդկային արժեքների ստանդարտին հակակշիռ առաջարկվում է հետևյալը. «Երկիր մոլորակի քաղաքակրթության հիմնական արժեքը էթնիկական մշակույթների բազմազանությունն է»։
 
Մշակույթների բազմազանությունը դա մենթալիտետի, լեզուների, դաստիարակության, կրթության, շահերի բալանսավորման հասնելու միջոցներին և շատ ուրիշ հատկությունների բազմազանություն է որով տարբերվում է մի ազգը մյուսից։  
 
Այս գաղափարախոսական թեզի ներդրումը երկրի Սահմանադրության մեջ սահմանում է հարաբերությունները այլ երկրների հետ, որպես համամարդկային քաղաքակրթության բաղադրիչ մասի (արտաքին քաղաքականություն), ինչպես նաև էթնոսների հանդեպ վերաբերմունքը, որոնք արդեն հանդիսանում են երկրի հասարակության մի մասը (ներքին քաղաքականություն)։ Էթնիկ մշակույթները գոյություն ունեն, քանի դեո ապրում են դրանք կրողները։
Համապատասխանաբար, էթնոսների ներկայացուցիչների կյանքի և զարգացման պայմանների ձևավորումը հանդիսանում է տարբեր էթնոսների շահերի բալանսի խնդիրը։ Էթնոսների հետաքրքրությունների բալանսին սերտորեն համակցվում են անհատի, հասարակական, պետական շահերը։ Առաջարկվում է սահմանել նախ  անհատի շահերի առաջնությունը, հետո՝ հասարակական, հետո՝ պետական։ Հասարակությունը առանց անհատների չի լինում, հենց անհատներն են նպաստում էթնոսի մշակույթի զարգացմանը և տալիս հասարակությանը ավելին, քան իրենք են ստացել հասարակությունից իրենց կայացման շրջանում որպես անհատանակություն։ Պետական ապարատի շահերը տարբերվում են հասարակության շահերից։ Նշենք, որ արտակարգ իրավիճակների, բնական և տեխնոգենային աղետների, պատերազմական իրավիճակի ժամանակ հնարավոր է առաջնությունների տեղաշարժ։
 
Շահերի բալանսի կարգավորման համար անհրաժեշտ է նաև օգտագործել պարտականությունների, իրավունքների և պատասխանատվության բալանսի սկզբունքը։ Հնարավոր չեն իրավունքներ առանց պարտավորությունների և հնարավոր չեն պարտավորություններ առանց պատասխանատվության։ Պատասխանատվության սահմանների սահմանափակումը հնարավոր չէ առանց իրավունքների սահմանափակման։ 
 
Օրինակ՝ անձնական և հասարակական սեփականության միջև կա մասնավոր սեփականություն։ Մի խումբ անձանց պատկանող մասնավոր սեփականությունը ավելի մոտ է հասարակական սեփականությանը։ Մասնավոր սեփականությունը կարող է կատարել իր ֆունկցիան, այսինքն շահույթ բերել միայն այն պարագայում, երբ այն հասարակայնորեն անհրաժեշտ է։ Հետևաբար, որպես հետևանք մասնավոր սեփականության իրավունքը  բերում է այն հասարակության շահերի համար օգտագործելու պարտավորության։ 
 
Պետական համակարգում բազմազանությունը  հնարավորություն է տալիս ազատվել իշխանության մենաշնորհային ճյուղերից։ 
Պառլամենտի կողմից օրենքների ստեղծման մենաշնորհը կարող է փոխհատուցվել դատարանի կողմից նախադեպային որոշումներ կայացնելու իրավունքով այն դեպքերում, որոնք դեռ սահմանված չեն օրենքներում։ 
 
Մեղադրյալների կողմից դատարանի տեսակի (երդվյալ ատենակալների դատարան կամ գործադիր իշխանության կողմից նշանակված դատարան) ընտրության իրավունքը սահմանափակում է դատական իշխանության մենաշնորհը։ 
 
Պատգամավորի կողմից իր վրա վերցրած նախընտրական պարտավորությունների չկատարումը կարող է դատարանում դիտարկվել տվյալ շրջանի ընտրողների հայցով։ Խախտման դեպքում՝ զրկում պատգամավորական մանդատից։ Պատգամավորի մասին վաղաժամկետ գնահատական տալու այդպիսի իրավունքը ընտրողների կողմից  ուղիղ հսկողություն է ղեկավարության և օրենսդիր իշխանության գործունեությանը։
 
Պարտականությունների, իրավունքների և պատասխանատվության բալանսավորված միակցությունը թույլ կտան ունենալ հասարակության և արդյունավետ տնտեսության կայուն զարգացում։ Ի դեպ, անհատների հանդեպ կիրառվող պարտականությունների, իրավունքների և պատասխանատվության բալանսը թույլ կտա նաև լուծել իրականում տարբեր մարդկանց հավասարության խնդիրը։ 
 
Զարգացման դիալեկտիկան մեզ հիշեցնում է միասնության և հակասությունների պայքարի մասին։ Ի՞նչը կարող է լինել էթնիկական մշակույթների բազմազանության դիալեկտիկական հակասություն։ Ստանդարտացումը այն միջոցն է, որը կբարձրացնի տնտեսության էֆեկտիվությունը և  մարդկանց անվտանգությունը։ Եվ այստեղ տեխնեխնոլոգիայի և մարդկային հարաբերությունների բազմազանության միջև բալանսի օպտիմիզացիան թույլ կտա կյանքը դարձնել ավելի լավ։ 
 
Աշխատանքային գործունեության արդյունքների բաշխման և արտադրության նոր միջոցներին անցման գործընթացը կլինի դժվար և երկար կախվաց  քաղաքական հայացքների, կրոնների, գործող գաղափարախուսությունների, մտածելակերպից …
 
Հակոբ Ղարաբեկյան
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 468 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար