Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

22-09-2018 16:16:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: 
Խորհրդակցության նպատակն էր Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ ստորաբաժանումների ղեկավարներին տալ վերջին ցուցումները ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ:
 


Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դրական է գնահատում նախնտրական փուլում կատարված աշխատանքը: 
«Եթե նախկինում քարոզարշավների ժամանակ, շտաբների մոտ, լինում էին ծեծկռտուքներ, կրակոցներ, ապա այս տարի նման դեպքեր չեն արձանագրվել, և դա խոսում է ոստիկանության պատշաճ ծառայության մասին»,-ասաց ոստիկանության պետը:
Վալերի Օսիպյանը շեշտեց, որ այս ընտրությունները լուրջ փորձություն են և ոստիկանությունը պետք է կարողանա պատվով կատարել օրենքով սահմանված իր լիազորություններն ու խնդիրները:
Ոստիկանության պետը հիշեցրեց, որ արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, մեքենաների կուտակումը, և նման դրսևորումները պետք է բացառել, անկախ նրանից, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ պաշտոն կամ կուսակցական պատկանելություն ունեն: Նա ընդգծեց, որ պետք է լինել հետևողական և թույլ չտալ որպեսզի ավտոբուսներով, ԳԱԶելներով կամ այլ փոխադրամիջոցներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր և ուղղորդեն, թե ում է պետք ընտրել:
Վալերիյ Օսիպյանը հստակ և վճռական դիրքորոշում հայտնեց, որ չպետք է հանդուրժել ընտակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Պահանջեց զգոն լինել նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները իրենց վերադասների հետ կպատժվեն խստագույնս։ 
«Հարկավոր է լինել, սկզբունքային, խիստ: Օրենքի առաջ բոլորն են հավասար»,- ասաց ոստիկանության պետը: Խորհդակցության ընթացքում քննարկվեցին ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների վերաբերյալ այլ հարցեր ևս:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 774 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար