«Իհարկե, այդ ջերմությունը շատ ոգևորիչ է, շատ լավ է». Զոհրաբ Մնացականյան.168.am

22-09-2018 14:58:21   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
168.am ԱՄՆ-ն Հայաստանի գործընկեր երկրներից մեկն է, որի հետ 27 տարիների ընթացքում կառուցվել է բավական հարուստ օրակարգ. ներկայումս ևս Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի հարաբերությունների բավականին մեծ օրակարգ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի շրջանակում տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
 


 
«Միացյալ Նահանգները ողջունեցին այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում, որոնք ուղղված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը: Այդ բոլորն արժեքների վերահաստատման, ամրապնդման գործընթացներ էին: Միացյալ Նահանգները, այդ առումով լինելով մեր գործընկերը, մեզ ողջունում են, մեզ շնորհավորում: Իհարկե, այդ ջերմությունը շատ ոգևորիչ է, շատ լավ է»,- նշել է նախարարը:
 
Հարցին կարո՞ղ ենք արձանագրել, որ սկսվում է հարաբերությունների նոր, ավելի դինամիկ փուլ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակական են:
 
«Մենք ունենք ընդլայնվող օրակարգ: Միացյալ Նահանգները բավական երկար աշխատել են մեզ հետ այս օրակարգի շուրջ, և մենք միանշանակ շարունակելու ենք: Մենք միայն ողջունում ենք և ասում, որ կկարողանանք առավել խորացնել և ամրապնդել մեր համագործակցությունը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 911 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար