Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել

22-09-2018 14:00:39   | Հայաստան  |  Իրավունք
 


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են հրավիրել մի քանի քաղաքացու:
 
Նրանք բաժնում բացատրություն են տվել, որ Քանաքեռ-Զեյթունում բնակվող, 74-ամյա Ս.Վ.-ն իրենց է տվել հատուկ ձևաթղթեր և խոստացել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկող անձանց ցուցակագրելու դեպքում իրենց գումար կտա՝ յուրաքանչյուրին 50-ից 60 հազար դրամ: Բաժին հրավիրված քաղաքացիների հայտնածով՝ յուրաքանչյուրը 10-ից ավելի անձ է ցուցակագրել և ձևաթղթերը հանձնել Ս.Վ.-ին: 74-ամյա տղամարդը ևս ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և չի հերքել քաղաքացիների հայտնածը: Կատարվածի հանգամանքները պարզվում են:  
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1080 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար