Անձը չպարզված քաղաքացին Փարաքար գյուղում վրաերթի է ենթարկել երկու հոգու, նրանցից մեկը մահացել է

22-09-2018 11:37:42   | Հայաստան  |  Հասարակություն
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում վրաերթ է տեղի ունեցել, տուժածները (2 հոգի) գտնվում են երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 


 
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
 
Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին վրաերթի է ենթարկել Մ. Վ.-ին (ծնված 1963 թ.) և Ա. Զ.-ին (ծնված 1983 թ.):
 
Մինչ շտապօգնության և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժշկի՝ դեպքի վայր հասնելը, փրկարարները տուժածներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: Մ. Վ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
 
Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը Ա. Զ.-ին տեղում ցուցաբերել է բուժօգնություն և հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 517 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար