Արթուր Ասատրյանն ազատ է արձակվել. hraparak.am

21-09-2018 17:51:03   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

hraparak.am Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է պաշտոնական կողմի միջնորդությունը եւ գրավի դիմաց ազատ է արձակեմ Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանին։

Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը։ Հիշեցնենք՝ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ ետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:

 

 

 

 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 720 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար