Հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով. «Արմենպրես»

20-09-2018 17:06:54   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին 7.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:
 


Նախորդ տարվա 12-ամսյա ցուցանիշներով աճ է արձանագրվել նաև  շինարարության ոլորտում. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.2 տոկոսով՝ կազմելով 415 միլիարդ 873.3 միլիոն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 6.1 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ 2017 թվականին ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 14.4 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 1 453 մլրդ 515.5 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 3 տոկոսով` կազմելով 906 մլրդ 760.1 մլն դրամ:
 
Սպառողական գների ինդեքսը 2017-ի 12 ամիսներին ավելացել է 1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.9 տոկոսով:
 
Առեւտրի շրջանառությունն ավելացել է 14 տոկոսով և կազմել 2 տրիլիոն 602  մլրդ 132.2 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1  տրիլիոն 660 միլիարդ 995.3 միլիոն դրամ է, ինչը 12.6 տոկոսով ավելի է 2016 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.9 տոկոսով (194  հազար 259 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 163 հազար 841 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 0.5 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 230 հազար 611  դրամ` 2016-ի հունվար-դեկտեմբերի համեմատ`աճելով 3.6 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2017 թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 26.9 տոկոսով (6 մլրդ 425.6 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 25.2 տոկոսով (2 միլիարդ 242.9 մլն դոլար), իսկ ներմուծումը` 27.8 տոկոսով (4 մլրդ 182.7 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2017-ի հունվար-դեկտեմբերին եղել է 482.72:
 
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1043 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար