Փոքր ՀԷԿ-երի ոլորտը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն

Երեւանում կայացել է «Փոքր հիդրոէլեկտրոկայանների ներկայիս հիմնախնդիրներն ու մարտահրավերները» թեմայով համաժողով

19-09-2018 15:50:27   | Հայաստան  |  Տնտեսություն
 


<<ՀՀ Փոքր ՀԷԿ –երի Միությունը >> և << ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցացիան >> սեպտեմբերի 20 –ին կազմակերպել էին «Փոքր հիդրոէլեկտրոկայանների ներկայիս հիմնախնդիրներն ու մարտահրավերները» թեմայով համաժողով, որ  ընթացքում համաժողովի մասնակիցների հետ  քննարկվեցին հարցեր , որոնք վերաբերվում են ներկա իրավիճակում Փոքր ՀԷԿ –երի հիմնախնդիրներին:
 
Համաժողովի ընթացքում  մասնակիցները նշեցին, որ Հայաստանում  հիդրոէներգետիկայի ոլորտը համարվում է  վերականգնվող  էներգետիկայի զարգացման առաջատարը, իսկ  վերականգնվող էներգետիկան, մեր երկրում պաշտոնապես հայտարարված է որպես զարգացման առաջնահերթություն ունեցող ոլորտ: Վերջիններս փաստեցին, որ Հայաստանի Էներգետիկ համակարգում բավականին արդյունավետ զարգացել է փոքր ՀԷԿ-երի ոլորտը:Այն ամենակարգավորվող և թափանցիկ ոլորտներից մեկն է ՀՀ տնտեսության մեջ, համարվում է արդյունաբերության հիմքը և մեր Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն: Սա առաջին հերթին այլ ընտրանքային` էկոլոգիապես մաքուր էներգաարտադրանք է, ինչպես նաև լուրջ քայլ Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում, որով մենք բարձրացնում ենք տարածաշրջանում Հայաստանի էներգետիկ անկախությունը:
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1034 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար