Սփյուռքի նախարարության կողմից 2018 թվականի մայիսի 12-ից սեպտեմբերի 18-ը կատարած աշխատանքների մասին (թվերով)

20-09-2018 10:23:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
1.ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
Հայապահպանությանն ուղղված 85 միջոցառումներ, որին մասնակցել է 2627 մարդ:
 
2.ԳՐՔԵՐԻ ԱՌԱՔՈւՄ
Առաքվել է 44.965 գիրք, որից Ամերիկա՝ 6.077, ԱՊՀ՝ 15.522, Եվրոպա՝ 14.212, Մերձավոր և Միջին Արեւելք՝ 1.249, Մերձավոր սփյուռք՝ 7.905:
 
3.ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈւՄՆԵՐ
Նշված ժամանակահատվածում, ինչպես Հայաստանում, այնպես էլ
օտարերկրյա պետություններում տեղի է ունեցել 99 հանդիպում սփյուռքի հայազգի գործարարների հետ՝ սփյուռքի ներուժի ներգրավման հեռանկարների նպատակով: Բացի այդ աշխարհի տարբեր երկրներից
ժամանած 76 գործարարներ դիմել են նախարարություն՝ Հայաստանում
ներդրումներ կատարելու վերաբերյալ հարցերով, որից ԱՊՀ՝ 26, Թուրքիա 3,
Եվրոպա՝ 27, ԱՄՆ՝ 12, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից՝ 8:
 
4.ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈւԹՅԱՆ ԱՋԱԿՑՈւԹՅՈւՆ
Հայրենադարձության աջակցության և խորհրդատվության հարցերով դիմել են 362 մարդ:
 
5.ՄՈւՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ
Մուտքի արտոնագրեր (վիզա) տրամադրվել են 141 անձանց:
 
6.ՍՓՅՈւՌՔԱՀԱՅԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ
6.1 Քաղաքացիներից ստացվել է թվով 475 դիմում-առաջարկություն, որից`
իրավական հարցերով՝ 15, առողջապահական աջակցություն՝ 149, աշխատանքի տեղավորման՝ 81, սոցիալական խնդիրներով՝ 170, այլ հարցերով՝ 60: Ստացված առաջարկություններից բավարարվել են 211, մերժվել են 18, պարզաբանվել են 246 դիմումներ:
6.2 Նախարարությունում կազմակերպվել է 1548 քաղաքացիների ընդունելություն, այդ թվում 453-ը՝ նախարարի կողմից: Կառուցվածքային ստորաբաժանումներ ընդունելության ներկայացած 1095 քաղաքացիների կողմից բարձրացված հարցերից 150 եղել են իրավական, առողջապահական՝ 287, կրթական՝ 180, աշխատանքի տեղավորման՝ 24, մշակութային՝ 103,
սոցիալական՝ 201, համագործակցության 58, ներուժի ներգրավում 15 և այլ բնույթի 77 հարցեր: Բավարարվել է 561 հարց, տրվել է պարզաբանում 534
հարցերի վերաբերյալ:
 
7.ԾՐԱԳՐԵՐ
Սփյուռքի նախարարության կողմից իրականացվել է 3 ծրագիր՝
 
1. «Քայլ դեպի տուն» ծրագրով մասնակցել են 24 երկրից 400 մասնակից:
2. «Արի տուն» ծրագրով մասնակցել են 16 երկրից 156 մասնակից:
3.  Համահայկական մշակութային փառատոնին մասնակցել են 11 երկրից 405 մասնակից:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 403 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար