Այն վեց կետերը, որոնք առաջարկում է «Սասնա Ծռեր»-ը երկրում սահմանադրական կարգը և արդարությունը վերականգնելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



18-09-2018 16:19:12   | Հայաստան  |  Քաղաքական
 


«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խումբն առաջարկներ են ներկայացնում երկրում սահմանադրական կարգի և արդարության վերականգնման համար: 
 
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արեգ Կյուրեղյանը՝ հավելելով, որ երկրում տևական ժամանակ սահմանադրական կարգը և արդարությունը վերացված է եղել: 
 
Ներկայացնելով իրենց առաջարկը՝ բաղկացած վեց կետերից՝ նա նշեց. 
 
«1. Կազմել արտակարգ լիազորություններով օժտված նոր կառավարություն, որը նաև կստանձնի օրենսդիրի գործառույթներ
 
2. Ստեղծել նոր անցումային արդարադատության ատյան, որը բարոյական մարդկանցով համալրված կլինի
 
3. Լուծարել Ազգային ժողովը
 
4. Կազմակերպել ԱԺ նոր ընտրություններ 
 
5. Կազմել նախորդ ռեժիմի հետ հանցավոր համագործակցություն ունեցող անձանց շրջանակները և պատժել բոլորին
 
6. Այս կետն ուղղված է վերոնշյալ բոլոր կետերի իրականացմանը, այսինքն՝ գործադրել ներկայիս օրենքները և Սահմանադրությունն այնքանով, որքանով չեն հակասում հեղափոխությանը և արդարությանը»: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 718 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար