Նախկինում բանակցային պրոցեսի մեջ եղել է ավանտյուրա․ Հայաստանի ԱԳ նախարարի համար հիմա անորոշ վիճակ է.1in.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



17-09-2018 17:37:41   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
«Հիմա արդեն բոլորի համար պարզ է, որ նախկինում բանակցային պրոցեսի մեջ եղել է ավանտյուրա։ Ավանտյուրա այն տեսակետից, որ որևէ հույս չունենալով, թե որևէ համաձայնության կգան, ձևական բանակցել են, այդ բանակցությունների մեջ ավելի շատ լուծվում էր իշխանության խնդիր, Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ մանիպուլյացիաները եղել են ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների էությունը։
 


 
Հիմա Նիկոլ Փաշինյանը, նրա խոսքերով, դիրքորոշում է հստակեցրել, որ ՀՀ ղեկավարությունը բանակցելու է ՀՀ ժողովրդի անունից, որ խնդիրներ կան՝ տարածքների խնդիրը, որոնք չեն վերաբերում ՀՀ-ին, այլ վերաբերում են Արցախի Հանրապետությանը․«Այդ խնդիրների շուրջ պետք է բանակցի Արցախի ղեկավարությունը։ Եվ ընդհանրապես, առանց նրանց մասնակցության հնարավոր չէ որևէ բան անել, և սա լուրջ տարբերություն է, այնքան լուրջ, որ Ադրբեջանը չգիտի, թե ինչ անի, ընդամենը գանգատվում է, թե սա ինչ բան է»։
 
Մանվել Սարգսյանի խոսքերով՝ հիմա այնքան անսովոր խնդիրներ են դրված, որ ԱԳ նախարարը չի կարողանում բանակցություններ վարել, ինքը չի էլ կարող հասկանալ՝ այս նոր իրավիճակում ինչ անել, քանի որ ինքը հին դպրոցի ներկայացուցիչ է։ Նախկինում, ըստ նրա, մեկ թեզ կար՝ մեր և միջազգային հանրության դիրքորոշումը նույնն է, հիմա բացվել է սրա սնանկությունը։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 859 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար