Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը Երևանի ընտրություններում սատարում է հեղափոխական ուժերին

17-09-2018 14:59:52   |   |  Մամլո հաղորդագրություն
Հարգելի' երևանցիներ: Երկար տարիների պայքարից հետո վերջապես հնարավորություն է ընձեռնվել ունենալ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Սա թավշյա հեղափոխության առաջին պտուղներից է, և միևնույն ժամանակ առաջին հնարավորությունը՝ ամրագրել ժողովրդի քվեն  ի դեմս ճշմարտորեն ընտրված և լեգիտիմ իշխանության: Երևանը այլևս չի ունենալու ընտրակաշառքով և կեղծիքներով ընտրված ավագանի և քաղաքապետ: Երևանցիները հասկանում են, որ նրանց  քվեն այլևս չի ոտնահարվելու, և քաղաքացին այլևս չի նվաստացվելու ընտրակաշառք բաժանելու միջոցով: Կոչ ենք անում բոլորին ակտիվորեն մասնակցել  սեպտեմբերի 23-ի ընտրություններին և քվեարկել հեղափոխական ուժերի օգտին:
 


 Միանգամայն պարզ է, որ թավշյա հեղափոխությունը դեռևս չի հասել ավարտին և հակահեղափոխական  ուժերը ցանկացած իսկ հնարավորության դեպքում կփորձեն ժողովրդից  խլել իշխանությունը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ բոլոր կարևոր լծակներում ընտրվեն հեղափոխական ուժերը: Իսկ դրանցից գլխավորը բացի հանրապետական ընտրություններից դա Երևանի ավագանու ընտրություններն են:
 Վերջին տարիների պայքարի տարբեր հանգրվաններում, մեր աչքերի առջև բոլոր քաղաքական ուժերը  ցուցաբերել են իրենց  արժեքները և իսկությունը: Հասարակությունը տեսել է, թե ով ինչ դաշինքների մեջ է մտել, ում  հետ, և ինչպիսի ծառայություններ է մատուցել նախկին ռեժիմներին: Ուստի կոչ ենք անում  երևանցիներին իրենց քվեն տալ Իմ Քայլը կուսակցությունների դաշինքին, ինչպես նաև այն քաղաքական և քաղաքացիական ուժերին, ովքեր իրենց գործով, այլ ոչ թե խոսքերով, միշտ եղել են ժողովրդի կողքին և դեմ են հանդես եկել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռեժիմներին: Վստահ ենք, որ ով էլ որ հեղափոխական ուժերից ստանա մեծամասնություն, ժողովուրդը կհաղթի և հեղափոխությունը ևս մեկ քայլ կկատարի դեպի հաղթական ավարտ: Ուրեմն՝ բոլորս դեպի ընտրություններ:
Հայկական Վերածնունդ
17-9-2018
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 577 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար